Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Իրանն առաջարկել է Ղարաբաղում կարգավորման ծրագիր՝ Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

Իրանն առաջարկել է Ղարաբաղում կարգավորման ծրագիր՝ Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ
30.10.2020 | 23:44

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի մասնակցությամբ РИА Новости-ն հարցազրույցում ասել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին:

«Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն է, որ ունի տարածաշրջանային մոտեցում, և մենք կարող ենք պայքարել և դիմակայել այս ճգնաժամին՝ օգտագործելով տարածաշրջանային մոտեցում՝ տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությամբ: Բնականաբար, Ռուսաստանը ամենակարևոր երկրներից մեկն է, ինչպես և Թուրքիան», - ասել է Արակչին:

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ